Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Մահացությունը կապված է գիրացման երկարատևության հետ

Մահացությունը կապված է գիրացման երկարատևության հետ

Մոնաշի համալսարանի հետազոտողները նկատել են, որ մահվան ռիսկը ուղիղ կապ ունի այն տարիների հետ, որոնց ժամանակ մարդիկ տառապել են ճարպակալմամբ:

 

Օգտագործելով սրտի հիվանդության հետազոտության տվյալները՝ Ֆրամինգհեմ քաղաքում նրանք հետևեցին 5209 մասնակիցների՝ 48 տարվա ընթացքում, սկսած 1941 թվականից:  Սակայն վերոհիշյալ հետազոտությունը ներառում էր միայն նրանց, ովքեր նախապես չէին տառապում դիաբետով, սիրտ-անոթային հիվանդություններով և քաղցկեղով:

 

Հետազոտությունը ցույց տվեց, որ նրանք, ովքեր ունեցել են ճարպակալում միջին տարիքում (5-14,9 տարվա ընթացքում), մահվան ռիսկն ավելացել է երկու անգամ՝ համեմատած նրանց, ովքեր չեն տառապել ճարպակալումով: Իսկ ովքեր ճարպակալմամբ տառապել են ավելի քան 15 տարի, մահվան ռիսկը գրեթե երեք անգամ է շատացել:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ